Բելառուսի ԱԳՆ-ն Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է արել պահպանել պայմանավորվածությունները
Բելառուսի ԱԳՆ-ն Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությյուններին զսպվածության եւ պայմանավորվածությունների պահպանման կոչ է անում, ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում:
«Կոչ ենք անում բարեկամ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությանը զսպվածություն ցուցաբերել և պահպանել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։ Ելնում ենք այն բանից, որ ցանկացած հակամարտություն կարող է և պետք է լուծվի բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով», - ասվում է հայտարարության մեջ և նշվում է, որ հանրապետությունում տագնապով են հետևում ադրբեջանա-հայկական սահմանին իրավիճակի հերթական սրմանը։ «Սգում ենք երկու կողմերի զոհվածների համար, շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին», - հայտարարել է գերատեսչությունը:
Նշվում է, որ պաշտոնական Մինսկը կշարունակի բոլոր հասանելի ձեւաչափերում ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հասնելու համար: