Լուգանսկում դատախազության շենքում պայթյունից մահացել է գլխավոր դատախազ Սերգեյ Գորենկոն (տեսանյութ)
Լուգանսկի գլխավոր դատախազության շենքում պայթյունի հետևանքով մահացել է Լուգանսկի ժողովրդական հանրապետության գլխավոր դատախազ Սերգեյ Գորենկոն։ Այս մասին հայտնում է 112 տելեգրամյան ալիքը։
ԼԺՀ-ի գլխավոր դատախազը մահացել է Լուգանսկի գլխավոր դատախազության շենքում պայթյունի հետևանքով։ Պայթյունի էպիկենտրոնը եղել է հենց Սերգեյ Գորենկոյի աշխատասենյակը։ Վիրավորվել է նաև նրա տեղակալը՝ Եկատերինա Ստեգլենկոն։ Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները: