Տաջիկստանի հատուկ ծառայությունների ղեկավարի հետ պայմանավորվել ենք դադարեցնել կրակոցները. ղրղզ պաշտոնյա
Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Կամչիբեկ Տաշիևը հայտնել է, որ բանակցություններ է վարել Տաջիկստանի հատուկ ծառայությունների ղեկավարի հետ։ Նրանք պայմանավորվել են դադարեցնել կրակոցները։
«Ուզում եմ մեր համաքաղաքացիներին ասել, որ չանհանգստանան, մինչ այդ բախումներ են եղել, հիմա կարծում եմ՝ ամբողջությամբ կդադարեցնենք կրակոցները»,- ասել է նա։