Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են 200 ռազմագերի փոխանակել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը PBS-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են 200 ռազմագերի փոխանակել։ Էրդողանն այդ մասին ասել է՝ մեկնաբանելով Ուզբեկստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը։ Լուրը հայտնում է Gazeta.ru-ն:
Թուրք առաջնորդի խոսքով՝ Պուտինը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտել հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում։
«Սա իմ տպավորությունն է, քանի որ հիմա ամեն ինչ բավականին խնդրահարույց է ընթանում։ Կողմերի ձեռք բերված պայմանավորվածության համաձայն կփոխանակվեն 200 ռազմագերի։ Կարծում եմ, որ կարևոր քայլ առաջ կկատարվի»,- ասել է Էրդողանը։
Միաժամանակ նա չի հստակեցրել՝ արդյոք բանտարկյալներն արդեն փոխանակվել են, եթե ոչ, ապա երբ այն կլինի։