Ռուսաստանում Pepsi-ի և 7UP-ի արտադրությունն ամբողջությամբ կդադարեցվի
Ամերիկյան PepsiCo Inc. դադարեցրել է Ռուսաստանում խմիչքների արտադրությունը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության նամակը։
PepsiCo Inc-ը դադարեցրել է Pepsi-ի, 7UP-ի և Mountain Dew-ի արտադրությունը Ռուսաստանում մոտ վեց ամիս անց այն բանից հետո, երբ ամերիկյան ընկերությունը հայտարարեց, որ դադարեցնում է վաճառքն ու արտադրությունը:
Բացի այդ, Ռուսաստանում խմիչքներ պատրաստելու համար խտանյութեր այլևս չեն արտադրվում։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։