Լուգանսկը սեպտեմբերի 23-27-ը հանրաքվե անցկացնի՝ Ռուսաստանին միանալու հարցով
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 23-ից 27-ը։ Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ այս մասին սեպտեմբերի 20-ին հայտարարել է ԼԺՀ Ժողովրդական խորհրդի նախագահ Դենիս Միրոշնիչենկոն։
«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության՝ որպես Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 23-ից 27-ը»,- ասել է ԼԺՀ Ժողովրդական խորհրդի նախագահ Դենիս Միրոշնիչենկոն:
Այդ օրն ավելի վաղ ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը ստորագրել էր «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հանրաքվեի մասին՝ Ռուսաստանի Դաշնությանը որպես Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ միանալու հարցով» օրենքը։ Փաստաթուղթը հրապարակվել է քաղաքական գործչի կայքում։