մարտական գործողությունների ընթացքում կամավոր հանձնվելու համար մինչև 10 տարի ազատազրկում է սպառնում. ՌԴ Պետդուման նոր օրինագիծ է ընդունել
ՌԴ Պետական դուման ընդունել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը:
Դրանով ենթադրվում է մինչև 10 տարվա ազատազրկման դատապարտել ռազմական գործողությունների ընթացքում կամավոր հանձնվելու համար:
Պատիժն ավելի ծանր կլինի, եթե արարքը որակվի «պետական դավաճանություն»,իսկ ռազմական գործողությունից խուսափելու, հրամանները չկատարելու, դիակապտության համար կնախատեսվի մինչև 15 տարվա ազատազրկում:
«Ծանրացնող հանգամանք» կհամարվի այս հանցանքները զորակոչի կամ ռազմական դրության պայմաններում կատարելը: