Բլինքենն ու Չավուշօղլուն Նյու-Յորքում անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հարցին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու-Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Քննարկվող հարցերի շարքում է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հասնելու խնդիրը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից։
Բլինքենն ու Չավուշօղլուն «քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված լարված իրավիճակը։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է փոխգործակցությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում։