Սերգեյ Շոյգուն հայտնել է ռուսական և ուկրաինական բանակների կորուստների թիվը
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուսական բանակի կորուստները կազմում են 5937 մարդ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Մեր կորուստները մինչ օրս կազմում են 5937 զոհ»,- ասել է Շոյգուն «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նախարարը նաև հայտնել է, որ ուկրաինական կողմի կորուստներն արդեն գերազանցել են ավելի քան 100 հազար մարդ։
«Սկզբնական փուլում Ուկրաինայի Զինված ուժերը ներկայացնում էին մոտ 201-202 հազար մարդ, այս ընթացքում նրանք ունեցել են ավելի քան 100 հազարի կորուստ, որից 61 հազար 207 մարդ զոհվել է, 49 հազար 368-ը՝ վիրավորվել»,- ասել է Շոյգուն։