ՌԴ ԱԴԾ-ն կանխել է դեպի Թուրքիա և Եվրոպա գնացող գազատարի հետ կապված ահաբեկչությունը (տեսանյութ)
Ուկրաինական հատուկ ծառայությունները փորձել են ահաբեկչություն իրականացնել Թուրքիա և Եվրոպա էներգակիրներ մատակարարող նավթագազային համալիրի օբյեկտներից մեկում։
Օպերատիվ գործողությունների արդյունքում Ուկրաինայում ՈւԱԾ-ի կողմից հավաքագրված ռուսաստանցի է ձերբակալվել, նրա մոտ համակարգողի հետ նամակագրությամբ և բանակցություններով կապի միջոցներ են հայտնաբերվել։