Թուրքիան ԱՄԷ-ին Bayraktar տեսակի հարվածային ԱԹՍ-ներ է վաճառել
Ըստ ermenihaber.am-ի՝ Թուրքիան ԱՄԷ-ին թուրքական Baykar ռազմարդյունաբերական ընկերության կողմից արտադրվող 20 միավոր Bayraktar տեսակի հարվածային ԱԹՍ-ներ է վաճառել:
Աղբյուրի տեղեկացմամբ` իսկ Սաուդյան Արաբիան Թուրքիայից Bayraktar TB2 անօդաչու սարքեր գնելու շուրջ բանակցություններ է վարում
ԱՄԷ-ին ԱԹՍ-ների մատակարարման փաստը հաստատել է նաև մի թուրք բարձրաստիճան պաշտոնյա: Նրա անունը չի նշվում: