Արդյոք վտանգ կա, որ հանրաքվեները կխափանվեն․ Պեսկովը պարզաբանում է
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Ուկրաինայի Զինված ուժերի կողմից հանրաքվեները խափանելու հնարավորության մասին լրագրողների հարցին, ասել է, որ անվտանգությունն ապահովված է այն տարածքներում, որտեղ անցկացվել են Ռուսաստանի Դաշնությանը միանալու հանրաքվեներ։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Ապահովված է հանրաքվեների անցկացման պատշաճ մակարդակի անվտանգությունը։ Մնացած ամեն ինչ պետք է հանձնարարել ՌԴ պաշտպանության նախարարությանը»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Սեպտեմբերի 23-ից 27-ը ներառյալ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում (ԴԺՀ և ԼԺՀ), ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանների տարածքներում հանրաքվեներ կանցկացվեն Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ։