Պուտինի կայսրությունը կփլուզվի՞․ Bild
Գերմանական «Bild» պարբերականը հոդված է հրապարակել «Ադրբեջան, Ղազախստան, Չեչնիա. Հիմա Պուտինի կայսրությունը կփլուզվի՞» վերտառությամբ, որտեղ նշվում է, որ Ռուսաստանի հարավային սահմաններում ռազմական հակամարտություններն ինչ-որ կերպ երկրի մոտալուտ փլուզման նշան են հանդիսանում։
Նշվում է նաև, որ բացի հայ-ադրբեջանական և ղրղզ-տաջիկական ռազմական գործողություններից, գերմանացիներն առանձնահատուկ վտանգ տեսան Չեչնիայում։
«Չեչնիայի ներկայիս ղեկավար Ռամզան Քադիրովը հատկապես հավատարիմ է Պուտինին, սակայն ռուսական հարձակման աղետալի արդյունքները կարող են սպառնալ նրա իշխանությանը։ Ռուսական զորքերի պարտությունից հետո մարտական փորձության ենթարկված վետերանները կարող են վերադառնալ Չեչնիա և վիճարկել Քադիրովի իշխանությունը»,- նշվում է հոդվածում։