Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները հանդիպել են․ ադրբեջանական մամուլ
Մոսկվայում, Անկախ Պետությունների Համագործակցության տնտեսական խորհրդի շրջանակներում, ոչ պաշտոնական հանդիպում է կայացել Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետներ Յաղուբ Էյուբովի և Մհեր Գրիգորյանի միջև։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
«Նեղ կազմով կայացած հանդիպումից հետո ընդմիջմանը Յաղուբ Էյուբովը և Մհեր Գրիգորյանը մոտ չորս րոպե կանգնել են զրույցի ընթացքում»,- գրում են լրատվամիջոցները:
Նշվում է, որ զրույցից հետո երկու փոխվարչապետերն էլ մասնակցել են ԱՊՀ ընդլայնված կազմով նիստին։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 23-ի առավոտյան, Հայաստանն ու Ադրբեջանը հերթով միմյանց մեղադրում էին սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։