Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը քննարկել են հարավկովկլասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։
Նա մասնավորապես գրել է, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է իրանա-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։