Ադրբեջանի ԱԳՆ-ն Իրանին խորհուրդ է տվել չմիջամտել Հայաստանի հետ հարաբերություններին
Ադրբեջանի ԱԳՆ-ն, հայտարարություն է տարածել,որում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ Իրանի հայտարարություններին:
«Իրանին խորհուրդ ենք տալիս չմիջամտել Հայաստանի հետ հարաբերություններին։ Հայ-ադրբեջանական հարաբերությունները, այդ թվում՝ երկու պետությունների սահմանային հարցը, պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության»,- նշվում է հայտարարությունում:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել էր, որ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի: