ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները կրիտիկական մակարդակի են հասել. Չինաստանի ԱԳ նախարար
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ասել է, որ Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունները ներկայումս գտնվում են կրիտիկական մակարդակի վրա։ Ինչպես հայտնում է TACC-ը՝ այս մասին դիվանագետն ասել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում:
Վան Ին նշել է, որ Միացյալ Նահանգները փորձում է խաթարել Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ աջակցելով Թայվանի անջատողականներին։
Այս առնչությամբ Չինաստանի ԱԳՆ ղեկավարը հորդորել է ամերիկացի քաղաքական գործիչներին ուշադրություն դարձնել «մեկ Չինաստանի քաղաքականությանը»։ Վան Ին ընդգծել է, որ Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է, և ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտելու։