Պաշտոնից ազատվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Պաշտոնից ազատվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման պատասխանատու Դմիտրի Բուլգակովը։
Նույն պաշտոնում նշանակվել է Միխայիլ Միզինցևը, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Նախկինում Միզինցևը եղել է Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավարը։