Ուկրաինուհին պատռել է ուկրաինական անձնագիրը` Լուգանսկում հանրաքվեին մասնակցելուց հետո (տեսանյութ)
Լուգանսկի ժողովրդական հանրապետության մի բնակչուհի Ռուսաստանին միանալու օգտին քվեարկելուց անմիջապես հետո ընտրատեղամասում պատռել է ուկրաինական անձնագիրը։
«Ես դեմ եմ Ուկրաինային, այն ինձ ոչ մի լավ բան չի բերել իմ կյանքում՝ աշխատանքի կորուստ, ավերածություններ, պատերազմ…
Ես կողմնակից եմ հանրաքվեին, ես լիովին կողմ եմ Ռուսաստանին. Այս արարքով ես ցույց եմ տալիս ամբողջ երկրին՝ թող նրանք էլ նույնն անեն»,- ասել է կինը Russia Today-ին: