Բելառուսը ցանկանում է, որ տարածաշրջանում խաղաղություն լինի․ Բելառուսի ԱԳ նախարար
Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ Մինսկն անվտանգության երաշխիքներ կխնդրի Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ համաձայնագրի կնքման դեպքում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նախարարի խոսքով՝ Բելառուսը ցանկանում է, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, որպեսզի հնարավորություն լինի երկրի հանգիստ տնտեսական և քաղաքական զարգացման համար։