Նիկոլի և Լևոն Տեր-Պետրոսյանի ուզած պայմանագիրը ոչ թե խաղաղություն է բերելու, այլ ծառայելու է միմիայն որպես Ադրբեջանին ռուսական զորքերն Արցախից հանելու իրավական հիմք. Արա Վարդանյան
Եթե ինչ-որ մեկին թվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը արևմտյան ծրագրի իրականացնող չէ, ապա դուք երևի չգիտեք, կամ մոռանում եք, որ Ելցինը ևս նույն արևմուտքի դրածոն էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը:
«Նա կրկին համոզելու է բոլորին, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի։
Իսկ նիկոլի և Լևոն Տեր Պետրոսյանի ուզած պայմանագիրը ոչ թե խաղաղություն է բերելու, այլ ծառայելու է միմիայն որպես ադրբեջանին ռուսական զորքերը Արցախից հանելու իրավական հիմք։
Դրանից անմիջապես հետո տեղի կունենա հայերի 2-րդ ցեղասպանությունը...»: