Նույնիսկ ոչ վաղ անցյալի պատմությունը կարծես դասեր չի տալիս մեր քաղաքական «վերնախավին». Վարդան Ոսկանյան
Զարմանալի է, չէ՞։ Նույնիսկ ոչ վաղ անցյալի պատմությունը կարծես դասեր չի տալիս մեր քաղաքական «վերնախավին», առ այն որ թեկուզ և ստորագրված թուղթը փաստացիորեն ոչինչ է, եթե չկա ուժերի հավասարակշռություն։
Հայաստանյան ճշմարիտ խոսույթը ոչ թե պետք է վերաբերի իբր ստորագրել-չստորագրելու ամբողջովին կեղծ «երկվությանը», այլ միտված լինի Հայաստանի ուժերի վերկանգնմանը, քանի որ առանց դրա ոչ մի թուղթ էլ չի օգնելու սանձել բռնազավթչին։
Ամենավերջին վկան՝ նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունը, որն արդեն բազմիցս ոտնակոխ է արվել Բաքվի բռնապետական վարչախմբի կողմից»: