Մակրոնն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների մոտալուտ մեկնարկին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում տալով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությանը:
Նշվում է, որ Մակրոնն է զանգահարել Ալիևին և տեղեկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին։
Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների մոտալուտ մեկնարկը։