Պանիխիդայի ժամանակ հանգուցյալին ոչ ոք առողջություն չի մաղթում․ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում համեմատում է հոգեհանգստի հետ (տեսանյութ)
Խաղաղության դարաշրջան բացելու թեզով Նիկոլ Փաշինյանն անտեսել է անվտանգության բազմաթիվ թեզեր։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Անդրադառնալով Փաշինյանի ելույթին ՄԱԿ-ում՝ նա նկատեց, որ այն նման էր հոգեհանգստի ելույթի ու դրանից հետո գալ ու ներսում խոսել սպառնալիքի լեզվով՝ անիմաստ է։
«Պանիխիդայի ժամանակ հանգուցյալին ոչ ոք առողջություն չի մաղթում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ թույլերին ու նվնվացողներին ոչ ոք չի սիրում։
«Մուրացկաններին ինչ-որ բան տալիս են ոչ թե հարգելով, այլ խղճահարությամբ։ Չի կարելի պետությունը մուրացկան սարքել»,- ասաց Քոչարյանը։