Կոնսոլիդացիան անում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա. ուռուցքը պետք է հեռացնել․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսի ժամանակ, խոսելով արտաքին քաղաքական վիճակից, նշեց, թե ինչ պետք է անել։
Նա նշեց, որ հանրային կոնսոլիդացիա է անհրաժեշտ, առանց որի ոչինչ չի կարող լինել։
«Ասում են՝ միավորվենք, որ օգնենք ծանր որոշում կայացնելու համար։ Բայց կոնսոլիդացիան անում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիա չեն անում»,- ասաց Քոչարյանը։
Միևնույն ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի խոսքով, հնչում է թեզ՝ իշխանության շուրջ հավաքվելու համար, ինչը ևս հասկանալի չէ նրա համար։
«Խնդիրը լուծելու համար պետք է ախտորոշել և չեզոքացնել պրոբլեմը, հիմա մեզ ասում են՝ հավաքվել այդ խնդրի շուրջ։ Այն պետք է հեռացնել, ոչ թե հավաքվել դրա շուրջ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ բժշկության մեջ ևս այդպես է․ «Կա ուռուցք՝ պետք է հեռացնել»։
Ըստ Քոչարյանի՝ մենք չենք կարող բուժվել մի միջավայրում, որը մեզ հիվանդացրել է»: