Մտածել, որ այս վիճակում Ռուսաստանը կարող է ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ, ուղղակի անհեթեթություն է. Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե ինչու (տեսանյութ)
Ինչո՞ւ զենք չենք առնում՝ հայտարարել ենք, որ փող ունենք։ Այս հարցադրումն արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ասուլիսի ժամանակ։
«Մի հավատացեք, թե հնարավոր չէ զենք առնել։ Մենք զենք գնում էինք և՛ Ռուսաստանից, և՛ Եվրոպայից, և՛ Չինաստանից․ սա խնդիր չէ։ Ադրբեջանը պատերազմն սկսել է, ոչ թե նրա համար, որ ինքը շատ ուժեղացել է, այլ նրա համար, որ մենք ենք շատ թուլացել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա նկատեց, որ հարկավոր է շատ սթափ դատել, թե որ պետությունները կարող են ազդել Ադրբեջանի ու Թուրքիայի վրա։ Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ ՀԱՊԿ–ը չի կարող ազդել այդ երկրների վրա։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա նշեց է, որ Ռուսաստանը ռազմավարական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ ու նրա դեմ չի սկսի ռազմական գործողություններ, ինչն էլ, ըստ Ռոբերտ Քոչարյանի, առիթ է տալիս հակառուսական տրամադրությունների։
Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ այս պահին թույլ տեղը Սյունիքն է և հարց ուղղեց լրագրողներին, «Հիմա ո՞ր երկիրն է, որ շահագիգիռ կարող է լինել Սյունիքի հարցում»։ Ստանալով լրագրողներից պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանը ժպտաց․ «Հիմա դա շատ դժվա՞ր էր իշխանության համար հասկանալ, որ մեզ համար իսկապես Իրանը կարող է լինել լավ գործընկեր»։
Մանրամասները՝ տեսանյութում