Այն թուղթը, որ ինքը կարդացել է, մենք չենք տեսել. Քոչարյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի մասին
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի ներկայացրած փաստաթուղթն Ամենայն հայոց կաթողիկոսի մոտ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի տեսել։ Այս մասին նա հայտարարեց այսօր կայացած ասուլիսում։
«Այն թուղթը, որ ինքը հարցազրույցի ժամանակ կարդացել է, մենք չենք տեսել, և այդպիսի բան մեզ չի ներկայացվել։ Ուղղակի ինքը երևի փորձել է այդ բովանդակությունը որպես տեսակետ մեզ ներկայացնել։ Բայց մենք այնտեղ չենք քննարկել երկու հայտարարություններ։ Այդպիսի բան չի եղել»,- ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` հանդիպմանը պարզ է դարձել, որ տարաձայնությունները բավական խորն են, և որոշվել է անել հայտարարություն, որը «բաց կպահի դուռը այդ ֆորմատի հետագա աշխատանքների համար»։