Աչքիս առաջ ընդդիմության միասնական 3-4 թեկնածու կա, որ կարող է վարչապետի բեռը վերցնել․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Հավակնո՞ւմ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետի պաշտոնին, թե՞ ոչ։ Ասուլիսի ժամանակ ի պատասխան լրագրողի այս հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ ինքը մասնակցել է նախորդ ընտրություններին և նշանակում է՝ պատրաստ էր։
«Եթե չի ստացվել, ուրեմն բավարար զանգված կա՛մ չի հավատացել մեզ, կա՛մ շարունակում է հավատալ ներկա իշխանություններին։ Սակայն մենք շարունակում ենք պայքարը, և ես գիտակցում եմ, որ այսօր ավելի հավանական է մասնակի իշխանափոխության մոդելը»,–ասաց Քոչարյանը` հավելելով, որ Հայաստանում իրավիճակն այնքան պայթյունավտանգ է, որ կարող է ամեն ինչ փոխվել։
Ըստ նրա` եթե կա մարդ, որը կարող է հանրությանը համախմբել, ապա ինքը պատրաստ է կանգնել նրա կողքին ու աջակցել։
«Աչքիս առաջ 3-4 թեկնածուներ կան, որոնք կարող են վարչապետի` ընդդիմության միասնական թեկնածուն լինել և վարչապետ դառնալու բեռը վերցնել իրենց վրա»,- ասաց Քոչարյանը՝ զերծ մնալով անուններ հնչեցնելուց։
«Կարող են քրգործեր հարուցվել նրանց դեմ»,- ասաց Քոչարյանը։