Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Ռուսաստանը
Մոսկվայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը Ռուսաստանում գտնվող ամերիկացի քաղաքացիներին ծանուցել է անհապաղ լքել երկիրը։ Այդ մասին գրում է РБК-ն։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է ձեռնպահ մնան Ռուսաստան մեկնելուց, իսկ նրանք, ովքեր ներկայումս բնակվում կամ ճանապարհորդում են Ռուսաստանում, պետք է անհապաղ լքեն երկիրը, քանի դեռ մասնավոր ճանապարհորդելու սահմանափակ հնարավորությունները մնում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։