Թուրքիայի բանկերը ԱՄՆ-ի ուժեղ ճնշման տակ են. Պեսկովը` «Միր» քարտերի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Թուրքիայի բանկերն ԱՄՆ-ի ուժեղ ճնշման տակ են, նրանց սպառնում են երկրորդային պատժամիջոցներով, իրավիճակը բարդ է։
«Հասկանալի է, որ բանկերն ու տնտեսագետները գտնվում են ԱՄՆ-ի ուժեղ ճնշման տակ, նրանց սպառնում են բանկային համակարգի համար երկրորդային պատժամիջոցներով, և հասկանալի է, որ այդ որոշումն ընդունվել է աննախադեպ ճնշման ներքո»,- 1prime.ru-ի փոխանցմամբ, նշել է Պեսկովը:
Նրա խոսքով` պետք է համատեղ ուղիներ փնտրել այդ ճնշմանը հակազդելու համար այնպես, որ առնվազն վնաս չհասցվի երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանը, հարմարավետ պայմաններից չզրկվեն այն միլիոնավոր ռուս զբոսաշրջիկները, որոնք ամեն տարի այցելում են Թուրքիա: