Հյուսիսային Կորեան Փհենյանից երկու բալիստիկ հրթիռ է արձակել․ ավերածությունների մասին տեղեկություններ չկան
Հյուսիսային Կորեան Փհենյանից երկու բալիստիկ հրթիռ է արձակել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ճապոնիայի առափնյա պահպանությանը։
Ըստ նախնական տվյալների՝ հրթիռները կարող են ընկնել Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ էր արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկազու Համադան հայտարարել է, որ հյուսիսկորեական հրթիռը թռել է 400 կմ և ընկել Ճապոնական ծովի տնտեսական գոտուց դուրս։ Նա հավելել է, որ հրթիռը թռչել է անսովոր ու անկանխատեսելի հետագծով։