Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ հեռախոսազրույց են ունեցել
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում տալով Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը։
Զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին իրավիճակի շուրջ։ Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրականացվող աշխատանքները, ներառյալ վերականգնողական և շինարարական լայնածավալ աշխատանքները, որոնք ծառայում են տարածաշրջանի «խաղաղ զարգացմանը»։ Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգի ընթացիկ թեմաները, ինչպես նաև Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի նախապատրաստման հետ կապված հարցեր։