Ռուս զինվորականները հատուկ գործողության սկզբից ոչնչացրել են 5143 ուկրաինական տանկ
Ռուսական հատուկ ռազմական գործողության ընթացքում ոչնչացվել է ուկրաինական հատուկ ռազմական տեխնիկայի գրեթե 6000 միավոր: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությանը։
«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 305 ինքնաթիռ, 155 ուղղաթիռ, 2099 անօդաչու թռչող սարք, 377 զենիթահրթիռային համակարգ, 5143 տանկ և այլ մարտական զրահամեքենա, 851 բազմակի հրթիռահրետանային մարտական մեքենա, 343 դաշտային հրթիռ եւ ականանետեր, ինչպես նաև 5963 միավոր հատուկ ռազմական մեքենաներ»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։