Բայդենի վարչակազմը մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ. WSJ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծրագրում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Հրատարակության համաձայն՝ նոր հակառուսական պատժամիջոցները կարող են ազդել Ազգային քլիրինգային կենտրոնի և Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի վրա։
Ավելի վաղ Bloombeg-ը հայտնել էր, որ ԵՄ-ն ցանկանում է արգելել Ռուսաստանից նավթի արտահանումը որոշակի գնային շեմից բարձր։