Պետդուման առաջարկել է քրեական օրենսգրքով պատասխանատվություն սահմանել հակառուսական փաստաթղթերի ստորագրման համար
Պետդումայի պատգամավոր, Պետդումայում «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի տեղակալ Եվգենի Ռևենկոն հայտարարել է, որ անհրաժեշտ է քրեական պատասխանատվություն մտցնել Վրաստան մուտք գործելիս հակառուսական փաստաթղթեր ստորագրելու համար։ Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը։
«Ռուս-վրացական սահմանը հատելիս, մոբիլիզացիայից փախչող Ռուսաստանի ուշագնաց քաղաքացիներին Վրաստանի հատուկ ծառայությունները առաջարկում են ստորագրել թղթեր, որոնցում Ռուսաստանը ճանաչվում է որպես ծայրահեղական պետություն։ Ես կառաջարկեի մտածել և օրենսդրական մակարդակով քրեականացնելով նման թղթերի ստորագրումը»,- ասել է Ռևենկոն։