Ալավերդի համայնքում ընտրությունների արդյունքներով հաղթողը չորոշվեց. ՔՊ–ական թեկնածու
Ալավերդի համայնքում ընտրությունների արդյունքներով հաղթողը չորոշվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Ձեր որոշմամբ երկու քաղաքական ուժ ստացավ հավասար՝ ավագանու 13-ական մանդատ։ Շնորհակալ եմ մեզ տված յուրաքանչյուր քվեի համար։ Մենք հաղթեցինք բնակչության թվով համայնքի 3 ամենախոշոր բնակավայրերում ևս՝ Ալավերդիում, Օձունում, Շնողում։
Հավատում եմ, որ հետընտրական զարգացումները հնարավորություն կտան մեզ ձեզ հետ միասին կերտել մեր երազանքների Ալավերդի համայնքը»,- գրել է Մկրտչյանը: