Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել ՀՀ տարածքում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ դիրքապահների ուղղությամբ. Փաշինյան (տեսանյութ)

Այսօրվա՝ սեպտեմբերի 29-ի կառավարության նիստը վարում է Նիկոլ Փաշինյանը: Նախքան նիստի օրակարգին անցնելը, նա նշեց, որ երեկ երեկոյան ադրբեջանական կողմը կրակել է հայ դիրքապահների ուղղությամբ և հայտնեց, որ այդ պահին դիրքապահները ՀՀ սուվերեն տարածքում իրականացնելիս են եղել ինժեներական աշխատանքներ: