Ադրբեջանի սադրանքներն ունեն մի նպատակ, որ հրաժարվենք մեր պետականությունից, ինքնիշխանությունից և տարածքներից զիջումներ անենք. Փաշինյան (տեսանյութ)

Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 29-ի նիստում, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակահերթին: Նա նկատեց, որ Ադրբեջանի կողմից իրականացվել է սադրանք:
«Ադրբեջանի նման սադրանքներն ունեն մեկ հեռահար, կամ գուցե ոչ հեռահար նպատակ. փորձում են այնպես անել, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, հրաժարվենք ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից զիջումներ անել»,- ասաց Փաշինյանն ու նկատեց, որ նման քայլի Հայաստանը չի պատրաստվում գնալ: