Խարկովի մերձակայքում փախստականների շարասյան գնդակոծության հետևանքով զոհվել է մոտ 30 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ
Խարկովի մարզում ուկրաինական զորքերի շարասյան գնդակոծման հետևանքով տասնյակ փախստականներ են զոհվել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայում Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Ռոդիոն Միրոշնիկը։
«Նախնական տվյալներով՝ ավտոշարասյան գնդակոծության հետևանքով զոհվել է մոտ 30 մարդ, այդ թվում՝ երեխաներ։
Միրոշնիկը նշել է, որ շտապօգնության ծառայությունները դեռ չեն կարողանում դիակները դուրս բերել Ուկրաինայի զինված ուժերի շարունակական հարձակումների պատճառով։
«Այժմ, երբ Խարկովի մարզի տարածքում սկսվել են ակտիվ ռազմական գործողություններ, ավելացել է այն մարդկանց թիվը, ովքեր կա՛մ մեկնում են Ռուսաստանի Բելգորոդի շրջան, կա՛մ անցնում մեր տարածքով»,- «Россия 24» հեռուստաալիքի եթերում ասել է ԼԺՀ-ի ներկայացուցչության ղեկավարը։