Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց կունենան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հեռախոսով զրուցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին լրագրողների մասնակցությամբ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նման հեռախոսազրույց է նախապատրաստվում, երբ այն տեղի ունենա, մենք ձեզ կտեղեկացնենք»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Այս պահին Պուտինի և Էրդողանի ենթադրյալ խոսակցության հետ կապված մանրամասներ չեն հաղորդվում։ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների առաջիկա երկխոսության թեմաները չեն նշվում։