Ֆինլանդիան սեպտեմբերի 30-ից փակում է իր սահմանները ռուսների համար
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն հայտարարել է, որ սեպտեմբերի 30-ին երկրի սահմանը փակ կլինի ռուս զբոսաշրջիկների համար։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
«Կառավարությունը սկզբունքային որոշում է կայացրել՝ ուրբաթ օրը սահմանը փակ կլինի ռուս զբոսաշրջիկների համար»,- ասել է նախարարը և պարզաբանել, որ սահմանափակումները կգործեն սեպտեմբերի 30-ից մինչև հետագա ծանուցում։
Հաավիստոն նաև նշել է Ֆինլանդիայի նախարարների կաբինետի վստահությունը, որ ռուսների մուտքը երկիր սպառնում է իր միջազգային հարաբերություններին։
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար սահմանների փակումը մի քանի բացառություններ է պարունակում մարդասիրական նկատառումներով, ներառյալ ընտանեկան հանգամանքները, ուսումը, աշխատանքը կամ բուժումը: