«Հայաստանը կօգտագործի բոլոր հնարավոր և անհնար միջոցները, որպեսզի այդ զենքը հասցվի երկիր»
Հայաստանը զենք է փնտրում բոլոր այն երկրներում, որտեղ առկա սպառազինությունն անհրաժեշտ է մեր պաշտպանական գերատեսչությանը։ Այդ երկրների թվում կարող է լինել և կա Հնդկաստանը։ Այս մասին ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Հայաստանը կօգտագործի բոլոր հնարավոր և անհնար միջոցները, որպեսզի այդ զենքը հասցվի երկիր»,- ասաց Քոչարյանը։