ՆԱՏՕ-ն սպառնում է ուժգին հաշվեհարդար տեսնել կարևոր ենթակառուցվածքի վրա հարձակման համար
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ դաշինքի երկրների նշանակալի ենթակառուցվածքների վրա հարձակմանը կհետևի վճռական պատասխան։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դաշինքի հայտարարությանը։
«Դաշնակիցների՝ կարևորագույն ենթակառուցվածքների դեմ ցանկացած կանխամտածված հարձակում, կստանա միասնական և վճռական պատասխան»,- ասվում է փաստաթղթում։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ն հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարերին հասցված վնասը և գազի արտահոսքը դիվերսիայի հետևանք են։