Ուկրաինայի իշխանությունները մեկնաբանել են ամերիկյան զենքի կիրառման արգելքը
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան մեկնաբանել է Վաշինգտոնի կողմից Կիևին տրված հանձնարարականները՝ չօգտագործել ամերիկյան զենք ռուսական տարածքին հարվածներ հասցնելու համար։
Դիվանագետի խոսքով՝ այդ համաձայնագրերը վերաբերում են միայն HIMARS MLRS-ին, դրանք չեն վերաբերում այլ զինատեսակներին։
«Ուկրաինան չի օգտագործի HIMARS-ը ռուսական տարածքին հարվածներ հասցնելու համար»,- ասել է Մարկարովան։
Նա նաև հավելել է, որ այդ սահմանափակումները չեն տարածվում Ղրիմի տարածքի վրա։