Խոլերայի համաճարակ՝ Սիրայում. արձանագրվել է 426 դեպք, որից 33-ը՝ մահվան ելքով
Սիրիայում խոլերայի բռնկումն առկա է 10 նահանգներում և տարածվում է ամբողջ երկրում: Իրավիճակը տագնապալի է, հաստատվել է ավելի քան 426 դեպք, մահացել է 33 մարդ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ԱՀԿ-ի խոլերայի և համաճարակային լուծի հիվանդությունների խմբի ղեկավար Ֆիլիպ Բարբոսի կատարած հայտարարությանը:
Ավելի վաղ Սիրիայի առողջապահության նախարարությունը նշել էր, որ շատ դեպքերում հիվանդների մահը պայմանավորված է նրանով, որ նրանք շատ ուշ են դիմել բուժհաստատություններ կամ տառապել են խրոնիկական հիվանդություններով։