ԵՄ երկրները նախնական համաձայնության են եկել հակառուսական պատժամիջոցների ութերորդ փաթեթի շուրջ. Reuters
ԵՄ երկրները նախնական համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթի շուրջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ սեպտեմբերի 30-ին ԵՄ երկրների ներկայացուցիչները քննարկել են առաջարկվող պատժամիջոցներն ու համաձայնեցրել դրանք։ Սպասվում է, որ համապատասխան փաստաթուղթը կընդունվի հաջորդ շաբաթ։
Սեպտեմբերի 28-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ է առաջարկել՝ կապված Դոնբասի շրջաններում անցկացված հանրաքվեների հետ։