Ռուսների հոսքը դեպի Վրաստան զգալիորեն նվազել է. Վրաստանի ՆԳՆ
Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող Դարիալ անցակետում զգալիորեն նվազել է ուղևորների արտահոսքը։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ կայքը։
Նշվում է, որ Վրաստանի բոլոր սահմանային անցակետերում ՌԴ քաղաքացիների կողմից սահմանահատումների թիվը նվազել է։ Այսպես, սեպտեմբերի 29-ից սեպտեմբերի 30-ը Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության 6109 քաղաքացի հատել է Վրաստանի սահմանը, իսկ 5186 ռուսաստանցի լքել է նրա տարածքը։
Նախորդ օրը Ռուսաստանից կովկասյան երկիր է մուտք գործել 9642 քաղաքացի, իսկ դուրս է եկել 5448 քաղաքացի։