Ես լավ գիտեմ Պուտինին, եթե նա ինչ-որ բան մտադրվում է` անում է. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղիղ եթերում պատասխանել է 3-րդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին հարցին։ Ria.ru-ի փոխանցմամբ, լրագրողի հարցին, թե աշխարհը միջուկային պատերազմի՞ է գնում, թե՞ 3-րդ համաշխարհային պատերազմի, Էրդողնաը պատասխանել է, որ միջուկային պատերազմի գնալու գինը աղետն է։ Պետք է չմտածենք դրա մասին, էլ ուր մնաց խոսենք։
«Այդ ամենը դիվանագիտական ճանապարհով լուծելը կլինի ամենաճիշտ քայլը, - ասել է Էրդողանը։
Վերջինս, անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումներին, նշել է, որ Ուկրաինայի որոշ «օկուպացված շրջաններում» հանրաքվեի անցկացումը բարդացնում է դիվանագիտական ջանքերը։
«Այնտեղ կարող է անգամ անեքսիա լինել։ Ես լավ գիտեմ պարոն Պուտինին, եթե նա ինչ-որ բան մտադրվում է` անում է»: