Կրեմլում անդրադարձել են ՌԴ-ի նոր սուբյեկտների վրա հարձակման դեպքում պատասխան միջոցներին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքներին, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջաններին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարվածները կընկալի որպես ագրեսիա։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Պեսկովի հայտարարության:
«Այլ բան չի լինի», - պատասխանել է Կրեմլի խոսնակը լրագրողի այն հարցին, թե արդյոք հանրաքվեների արդյունքում իրեն միացած տարածքների վրա հարձակումը կհամարվի ագրեսիա ուղղակիորեն Ռուսաստանի դեմ։