Նիկոլաև քաղաքի մոտ խոցվել է ամերիկյան «MLRS HIMARS»
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից ամերիկյան «MLRS HIMARS»-ի ոչնչացման մասին։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Նիկոլաև քաղաքի մոտ հակամարտկոցային մարտերի ընթացքում խոցվել է ամերիկյան «HIMARS» բազմակի հրթիռային համակարգեր»,- ասվում է պաշտպանության նախարարության սեպտեմբերի 30-ի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր Նիկոլաևի շրջանում տեղակայված S-300 զենիթահրթիռային համակարգի ՌՏԿ-ի ոչնչացման մասին։
Պաշտպանության նախարարությունը հայտարարել է նաև Կալինովկա շրջանում ժամանակավոր տեղակայման կետի վրա հրթիռային հարձակման հետևանքով մոտ 300 օտարերկրյա վարձկանների ոչնչացման մասին։